Логотип

Վենսը ժամանել Է Իսլամաբադ` իրանական պատվիրակության հետ բանակցելու

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել Է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ, որտեղ պետք է բանակցություններ կայանան իրանական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

Ավելի վաղ Պակիստանի մայրաքաղաքում վայրէջք էր կատարել Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների ինքնաթիռը:

Իրանական «Tasnim»-ը գրում է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները կսկսվեն օրվա երկրորդ կեսին։

Իրանի 86–հոգանոց պատվիրակությունը Իսլամաբադ է մեկնել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի գլխավորությամբ։ Հիմնական բանակցային թիմում է նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պատվիրակությանն ուղեկցում են փորձագիտական ​​​​խմբեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և անվտանգության աշխատակիցներ։

Ղալիբաֆը սոցցանցի իր էջում «Այս թռիչքի իմ ուղեկիցները» գրությամբ լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Իրանի պատվիրակության ինքնաթիռում դրված են եղել Մինաբի դպրոցում զոհված աշակերտների լուսանկարները։

Sputnik Արմենիա