Логотип

Վենսը դեմ է արտահայտվել Իրանում ԱՄՆ գործողությունն սկսելուն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը թերահավատորեն է վերաբերվում Իրանում ԱՄՆ գործողությանը՝ սկզբում դեմ լինելով դրան։ Այս մասին տեղեկացրել է Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տվյալներով՝ փոխնախագահը գործողության նախօրեին հասկացրել է, որ դեմ է հարվածներ հասցնելուն, չնայած հրապարակայնորեն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ Politico-ի աղբյուրները նշել են, որ Վենսը «թերահավատ, «մտահոգված է հաջողության հնարավորության համար» և «պարզապես դեմ է դրան»։

«Նրա [Վենսի] դերն է բոլոր տեսանկյունները ներկայացնել նախագահին և վարչակազմին, իրավիճակը ցույց տալ տարբեր անկյուններից։ Եվ նա այդպես էլ վարվում է։ Բայց երբ որոշումը վերջնականապես կայացվում է, նա համաձայնում է»,- պարբերականին ասել է աղբյուրներից մեկը։

News.am