ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսնակը «Ազատության» Վաշինգտոնի թղթակցին հայտնել է, որ Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը:
ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան, փոխանցել Վենսի խոսնակը:
Ըստ լրատվամիջոցի՝ Երևանը թեև պաշտոնապես դեռ չի հրապարակել Վենսի Հայաստան սպասվող այցի օրակարգը, սակայն ազդարարում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ նոր հայտարարություններ են հնչելու:
News.am
