Վենսի աշխատակազմը հաստատել է Բագրատ Սրբազանի նամակի ստացումը և շնորհակալություն հայտնել դրա համար, հայտնում է Christian Solidarity International-ը (CSI)։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս պահին գտնվում է Հայաստանում և շուտով կայցելի Ադրբեջան։
Անցյալ շաբաթ CSI-ին հաջողվել է բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և մենք ստացել ենք նրա կողմից ստորագրված նամակը՝ ԱՄՆ փոխնախագահին փոխանցելու համար։ Վենսի աշխատակազմը հաստատել է այդ նամակի ստացումը և հայտնել իր երախտագիտությունը։
CSI-ն բարձր է գնահատում փոխնախագահի թիմի համագործակցությունն ու ներգրավվածությունը և աղոթում է, որ այս այցը թեթևացում բերի հալածյալներին:
Մենք վստահ ենք, որ փոխնախագահն ուշադրությամբ կընդունի Սրբազանի ուղերձը և.
— կապահովի Ադրբեջանում և Հայաստանում պահվող հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը,
— կհասնի Արցախից բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնօրրան անվտանգ վերադարձի երաշխիքներին՝ նրանց հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանությամբ։
News.am
