«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ԲԿ-ից: Բժշկական կենտրոնից նաև նշեցին, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։
ՆԳՆ ոստիկանությունից էլ Aysor.am-ին հայտնել էին, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին:
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։
Ավելի վաղ Shamshyan-ը գրել է, որ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ 1 տարեկան երեխային բժիշկները փրկել են․ «Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը»։
