Հայաստանում ֆիզանցանձ կողմից էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան կարող է ավելանալ դիլերների քվոտայի հաշվին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Գևորգ Պապոյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ֆիզանձանց համար Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա արդեն չկա։
«Դիլերների քվոտան դեռ չի սպառվել, իսկ մենք որոշակի մտավախություն ունենք, որ այնուամենայնիվ նրանք չեն կարողանա մինչև տարեվերջ իրացնել այդ ամբողջը։ Քվոտարները չկորցնելու համար որոշել ենք վերահաշվարկ իրականացնել։ Այն քանակով, որով մնացել է դիլերների քվոտայից, կավելացնեն ֆիզանձանց համար։ Ենթադրենք, եթե մնա 512 մեքենայի քվոտա, ապա վերահաշվարկն այդպես կլինի՝ 5001-րդ, 5002-րդ, մինչև 5512-րդ մեքենան, որը եկել է Հայաստան ու մաքսազերծվել է, ապա այդ անձանց գումարները մենք կվերադարձնենք»,- ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, 2025 թվականին Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա՝ 5000-ը՝ ֆիզանձանց համար, իսկ 3000-ը՝ դիլերների։ Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար քաղաքացիներին հատկացված քվոտաների 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։
Sputnik Արմենիա
