Վերաքննիչ դատարանը արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի փետրվարի 6-ին։
Երկար խորհրդակցություններից և կարճատև ընդմիջումից հետո դատարանը՝ Էդգար Մանասյանի նախագահությամբ, որոշել է հետաձգել նիստը՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Այսօր ավելի վաղ պաշտպանության կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին, 15:00-ին։
News.am
