Логотип

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքարի» անդամ Լիդյա Մանթաշյանին

Վերաքննիչ դատարանը կալանքի տակ է թողել «Սրբազան պայքար» շարժման մասնակից Լիդյա Մանթաշյանին: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տաթևիկ Սողոյանը։

Իրավաբանի խոսքով՝ համապատասխան որոշումը հոկտեմբերի 6-ին կայացրել է դատավոր Մնացական Հարությունյանը:

Օգոստոսի 20-ին դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է Մանթաշյանի կալանքը: Պաշտպանը միջնորդեց փոխել խափանման միջոցը և առաջարկեց պաշտպանյալին 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հինգ պատգամավորների՝ Ագնեսա Խամոյանի, Էլինար Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Քրիստինե Վարդանյանի երաշխավորությունները: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Քննչական կոմիտեն հայտնել էր «Սրբազան պայքար» շարժման 18 անդամների վերաբերյալ գործը դատարան հանձնելու մասին: Նրանքմեղադրվում են ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Շարժման առաջնորդ Բագրատարքեպիսկոպոս Գալստանյանը և նրա կողմնակիցները ձերբակալվել էին հունիսի վերջին: Քննչական կոմիտեն այն ժամանակ հայտարարել էր, որ իրավապահ մարմինները կանխել են զինված իշխանության զավթման փորձը։

Sputnik Արմենիա