Վերաքննիչ դատարանում քննվում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Դատական կազմում ընդգրկված են նաև Նարինե Հովակիմյանը և Վաչե Մարգարյանը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։
Հատկանշական է, որ 2020 և 2023 թվականներին Միքայել արքեպիսկոպոսը նմանատիպ հայտարարություններ է արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, սակայն այն ժամանակ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման մեջ տեսնում են քաղաքական դրդապատճառներ: Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է քրեական հետապնդումը հարուցվել միայն 2025 թվականին՝ 2024 թվականին արված հայտարարության համար, այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է հետապնդել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին:
Պաշտպանական կողմը և դատախազությունը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են դատական ակտը:
News.am
