Կենտրոն վարչական շրջանի Գոհար Գասպարյան՝ նախկին Վերին Անտառային փողոցում բնակիչները իրականացնում են բողոքի ակցիա։
Նրանք դժգոհում են, որ Երևանի քաղաքապետարանը անուշադրության է մատնել փողոցը և 6 տարուց ավելի է՝ նորոգման որևէ աշխատանք չի իրականացրել։
Բնակիչները 3 տարի առաջ իրենց սեփական միջոցներով են ասֆալտապատել փողոցը, սակայն այժմ փողոցը գտնվում է անմխիթար վիճակում։ Բազմիցս բնակիչները ստորագրահավաքի միջոցով դիմել են քաղաքապետարան, սակայն ստացել են բացասական պատասխաններ։Նրանք պնդում են, որ արդեն անհնար է այս փողոցում մեքենա վարել, ինչպես նաև ցեխի և փոշու միջով քայլել։
News.am
