Логотип

ՎԶԵԲ-ը 5 միլիարդ եվրո կներդնի Իրանի պատերազմից տուժած երկրների տնտեսություններում. ցանկում ներառված է նաև Հայաստանը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործարկել է հակամարտություններին արձագանքման ծրագիր՝ աջակցելու համար Մերձավոր Արևելքում պատերազմից տուժած ներդրումային երկրներին և հաճախորդներին, ինչպես նաև այն հարևան երկրներին, որոնց գործունեությունը բախվում է ավելի լայն կողմնակի հետևանքների, ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։

Բանկի հակամարտություններին արձագանքման գործունեությունը կկենտրոնանա առավել անմիջականորեն տուժած տնտեսությունների՝ Իրաքի, Հորդանանի, Լիբանանի, Արևմտյան ափի և Գազայի, ինչպես նաև տուժած հարևան երկրների առաջին խմբի վրա, ներառյալ Եգիպտոսը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։

Ընդհանուր առմամբ, ՎԶԵԲ-ը նախատեսում է 2026 թվականին ներդնել 5 միլիարդ եվրո այդ երկրներում։ Հակամարտություններին արձագանքման ներդրումների ծավալը կախված կլինի պահանջարկից՝ արագ փոփոխվող իրավիճակի պատճառով։

ՎԶԵԲ-ը միաժամանակ պատրաստ է աջակցել բոլոր մյուս երկրներին, որտեղ այն գործում է և որոնք բախվում են ավելի լայն տնտեսական անվտանգության մարտահրավերների և մակրոտնտեսական հետևանքների։

News.am