Логотип

Վիտալի ՄԻԼՈՆՈՎ․ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ Է ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՀԱՅԵՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների՝ սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու որոշումը, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ճգնաժամը և այն, թե ինչպես կանդրադառնա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը Հայաստանի վրա:

«Հայերի համար Արարատ լեռան խորհրդանիշից հրաժարվելն անհնար է։ Կարելի է հրաժարվել ամեն ինչից․ Երևանում սուրճ խմելուց հրաժարվելն ավելի հեշտ է, քան Արարատ լեռան խորհրդանիշից հրաժարվելը։ Դա ձևավորելու այլ տեսակի հայերի։ Հայեր, որոնք զրկված են ազգային հպարտությունից։ Դա այն մարդկանց սերունդն է, որն իր մեջ չի պահպանում այն ոգին, որը թույլ է տվել Հայաստանին գոյատևել իր ողջ պատմության ընթացքում և չօկուպացվել ագրեսիվ հարևանների և պետությունների կողմից»,- ասել է Միլոնովը:

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին»՝ պետդումայի պատգամավորը նշել է, որ Հայաստանի տարածքով հաղորդակցություններ անցկացնելու դեպքում դրանք կծառայեն օտար շահերին՝ հակառակ հայկական ինքնիշխանության շահերի։

«Հայերին խաբելու համար անվանափոխված «Զանգեզուրի միջանցքը» ստեղծվում է նաև Իրանի դեմ։ Հենց այդ պատճառով այնտեղ ձևավորվել է լայն կոալիցիա, որը ձգտում է բաժանել, առանձնացնել Հայաստանը հարավից, խզել նրա կապը հարավային երկրների հետ և, ըստ էության, Հայաստանի հարավային կողմից այն շրջապատել երկաթե, բետոնե պատով։

«Զանգեզուրի միջանցքը» ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքային անկախության և ամբողջականության նկատմամբ՝ նրա սահմանադրական, միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Եվ ես կարծում եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» առաջին քայլն է՝ լուրջ հարված հասցնելու Հայաստանի Հանրապետության անկախությանն ու գոյությանը: «Զանգեզուրի միջանցքը» կլինի երակ, որով կհոսի ոչ թե ձեր, այլ ուրիշի արյունը»,- ընդգծել է Միլոնովը:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական սկանդալին՝ Վիտալի Միլոնովը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ագրեսիվ կարծիքն արտահայտում են լրատվամիջոցների միջոցով՝ ուղղակիորեն Ռուսաստանի դեմ կտրուկ չարտահայտվելով։

«Ես կարծում եմ, որ այսպես կոչված սուր փուլը բոլորովին չի ավարտվել, և այն ամենն, ինչ տեղի է ունենում «Զանգեզուրի միջանցքի» հետ, պատահական չէ։ Եվ նայեք այն հռետորաբանությանը, որն այժմ հնչում է Ադրբեջանում. չէ՞ որ Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, բոլոր լրատվամիջոցները այս կամ այն չափով պետության վերահսկողության տակ են։ Եվ, կարդալով այս կամ այն լրատվամիջոցը, որը պաշտոնապես անկախ է, բայց պաշտոնապես գործում է Ադրբեջանում, հասկանում ես, որ դա այն դիրքորոշումն է, որը հնչեցվում է պաշտոնական շրջանակների կողմից, և, ընդհանուր առմամբ, երևում է, որ հակառուսական տրամադրությունների ներարկում է տեղի ունենում»,- ենթադրել է քաղաքական գործիչը։

Alpha News-ի զրուցակիցը Հայաստանի իշխանությունների եվրոպական ինտեգրման ուղղությունը ևս մեծ սպառնալիք է համարել, որը ներկայացվում է որպես օգուտ, բայց իրականում նրա պետականության վերացման քայլ է:

«Ի՞նչն է մեզ համար ավելի արժեքավոր՝ ունենալ և տեսնել հնագույն պետություն իր սահմաններում, թե՞ ուղղակի դանդաղորեն լուծվել թյուրքական, թուրանական թթվի մեջ, երբ մեզ ուղղակի կոչնչացնեն հարավում։ Ինչո՞ւ եմ ասում «մեզ»։ Որովհետև դա մասամբ նաև իմ պատմական հայրենիքն է և իմ նախնիների հայրենիքը։ Եվ, ցավոք, սատանան երբեք չի գալիս իր իրական կերպարով, նա միշտ գալիս է խաբուսիկ, սիրալիր տեսքով։ Եվ ես հիմա տեսնում եմ, որ եվրաինտեգրման և այնտեղի կյանքի մասին այս փափուկ խոսքերի, Հայաստանը տարբեր ազգերի անցուդարձի խաչմերուկի վերածելու հետևում թաքնված է Հայաստանը որպես անցանկալի հին քրիստոնեական պետություն ոչնչացնելու և ագրեսիվ ուժերին նվիրելու ցանկությունը»,- եզրափակել է Վիտալի Միլոնովը:

Alpha News