Հայ առաքելական սուրբ եկեղեցու վիրահայոց թեմը իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաց ուղղափառ եկեղեցուն, վրաց ժողովրդին, Վրաստանի ողջ բնակչությանը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասվում է Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ցավակցական ուղերձում։
Կիրակոս Դավթյանը հրապարակած ցավակցական ուղերձում ասվում է, որ Իլյա II-ի անունը հավերժ կմնա որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ։
«Կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի ողջ կյանքը, նրա նվիրվածությունը եկեղեցուն, հոգևոր ծառայությանը, իր ժողովրդին և ողջ մարդկությանն անջնջելիորեն գրված է հոգևոր պատմության էջերում։ Նրա անունը հավերժ կմնա որպես ազգի հոգևոր հայր և վրաց ժողովրդի փրկության խորհրդանիշ։ Վրաստանի հայոց թեմը՝ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի գլխավորությամբ, աղոթում է Աստծուն, որ Նա հանգուցյալի հոգուն պարգևի Իր երկնային լույսը», – ասվում է ցավակցական ուղերձում։
News.am
