Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս անդրադարձել էր զինվորների՝ Արցախում ծառայելուն։
«Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»,-գրել էր Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ նախկին երեք նախագահներին։
«Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն, Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ և ի տարբերություն 2020 թ-ի արտադրության Փաշինյանի, 2025 թ-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ դրա իրավունքը չունենալով, իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել: Հասկանո՞ւմ ա, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ ա կրկնում արդեն ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:
Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանն առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների այդ թվում՝ սեփական որդուն: Էսօր, որ տուն գնաս, ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից՝ հեռու:
P.S. Լեգիտիմը»։
Aysor.am