Логотип

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հաղորդում է ВГТРК–ը։

Նշենք, որ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 31-ին Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում:

Sputnik Արմենիա