Վճռաբեկ դատարանը չի ընդունել «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի բողոքը։ Տեղեկությունը հայտնում է Կարապետյանի փաստաբանական խումբը։
«Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել մեր ներկայացրած բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանն ու որոշմանը (դատարանն այս որոշումը կայացրել է օգոստոսին. խմբ)»,– ասված է հայտարարության մեջ։
Փաստաբանները կրկին նշել են, որ գործով 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից չի կատարում որևէ վարույթային գործողություն: Սամվել Կարապետյանի փաստաբանական խումը շեշտել է, որ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել:
Sputnik Արմենիա
