«Այն փաստը, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը տեղի է ունենում Հարավային Կովկասի տարածաշրջանում, բայց Ադրբեջանը և Վրաստանը չեն մասնակցում դրան, ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանի վարքագծում ինչ-որ բան այն չէ», – ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։
«Եվրանեսթը Եվրախորհրդարանի և «Արևելյան գործընկերության» երկրների միջև համագործակցության և երկխոսության հարթակ է, որի նպատակն է քննարկել տարբեր հարցեր։ Այն փաստը, որ այս նիստին ներկայացված կլինեն միայն երկու երկիր՝ ընդունող կողմ Հայաստանը և դրանից բացի նաև Ուկրաինան, արդեն իսկ ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանը ճիշտ չի գործում։ Ավելին, նստաշրջանը տեղի է ունենում Հարավային Կովկասում, բայց տարածաշրջանի երկու երկիր՝ Ադրբեջանը և Վրաստանը չեն մասնակցում դրան։ Դա ինքնին ցույց է տալիս, որ նրանց վարքագիծը սխալ է»,- նշել է Պապուաշվիլին։
Նա նաև մեկնաբանել է նստաշրջանին հրավիրված մասնակիցների հարցը՝ հայտարարելով, որ ՀԿ-ների ներկայացուցիչների քողի տակ միջոցառմանը հրավիրվել են «Ազգային շարժում», «Լելո», «Եվրոպական Վրաստան» և «Դրոա» կուսակցությունների անդամներ։
«Որքանով որ մեզ հայտնի է, հրավիրվածներից գրեթե բոլորը կուսակցական գործիչներ են, օրինակ՝ Բոկուչավան և մյուսները։ Հետևաբար, բացարձակ սուտ է, երբ ասում, են, թե նրանք հրավիրված են «ՀԿ-ի քվոտայով»։ Իրականում Եվրախորհրդարանը ցույց է տալիս, թե ում է համարում Վրաստանի ներկայացուցիչ։ Նրանք Վրաստանի ձայնը համարում են «Ազգային շարժումը»։»
«Դրա ետևում կոնկրետ անձինք են կանգնած, օրինակ՝ Ռասա Յուկնավիչենեն, ում թշնամական վերաբերմունքը վրաց ժողովրդի նկատմամբ վաղուց հայտնի է։ Զարմանալի չէ, որ նա, սերտորեն կապված լինելով «Ազգային շարժման» հետ, նրանց հրավիրում է «Եվրանեսթ»՝ ՀԿ-ների քողի տակ։ Դա ամոթալի է»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանում ակնհայտորեն պահպանվում են հետխորհրդային և հետկոմունիստական միտումներ»
«Եվրանեսթ»-ի նստաշրջանն անցկացվում է Հարավային Կովկասում, սակայն Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ։ Դա ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանի վարքագծի մեջ լուրջ խնդիրներ կան։ Մենք չենք պատրաստվում մասնակցել այդ ֆարսին։ Մենք չենք լեգիտիմացնելու թշնամական հռետորաբանությունը, որը Եվրախորհրդարանի որոշ պատգամավորներ, հատկապես «Եվրանեսթ»-ի ղեկավարությունից, թույլ են տալիս վրաց ժողովրդի և իշխանությունների հասցեին։
Մենք չենք մասնակցի մի ֆարսի, որտեղ Բոկուչավայի և Գեգելիայի նման քաղաքական գործիչները գրանցվում են որպես «ՀԿ-ի ներկայացուցիչներ»։
Նստաշրջանը տեղի է ունենում Հարավային Կովկասում, սակայն տարածաշրջանի երկու երկիր՝ Ադրբեջանը և Վրաստանը, բացակայում են։ Կարծում եմ, ի վերջո «Եվրանեսթը» ինքն իրեն կմեկուսացնի «Արևելյան գործընկերությունից» և կփորձի տարածաշրջանային քաղաքականություն կառուցել իր քաղաքական ճաշակով։
Ռասա Յուկնավիչենեի համար, ով Միխեիլ Սաակաշվիլիին և «Ազգային շարժումը» գրեթե սուրբ է համարում, տարածաշրջանային քաղաքականությունը պետք է կառուցվի հենց նրանց շուրջը։ Դա տխուր է։
Այն թե ինչպես է իրեն պահում Գորբաչովի համախոհ Ռասա Յուկնավիչենեն, զարմանալի չէ։ Մենք վաղուց ենք Խորհրդային Միության ոճով քայլեր նկատում Եվրախորհրդարանում։ Այնտեղ տեսանելի է հետխորհրդային և հետկոմունիստական երկրներից ուժեղ կախվածություն, որոնք, ինչ-ինչ պատճառներով, կարծում են, թե պետք է լինեն վրաց ժողովրդի խնամակալները։ Թե ինչու՝ անհասկանալի է, բայց փաստը մնում է փաստ. այդ ազդեցությունն ակնհայտ է»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Ի դեպ, Եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Լևան Մախաշվիլին նամակ է հղել «Եվրանեսթ»-ի քարտուղարությանը, որտեղ հայտնել է, որ Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը ձեռնպահ է մնում Երևանում ընթացող վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին մասնակցելուց։ Նրա խոսքով՝ «Եվրանեսթ»-ի վերջին գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում՝ վեհաժողովի հիմնադիր ակտի և «Արևելյան գործընկերության» Պրահայի հռչակագրի հիմնարար սկզբունքներին և նպատակներին չհամապատասխանելու պատճառով։
