Логотип

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի հետագա նստաշրջաններին

Վրաստանը չի մասնակցի Եվրանեսթի (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով) հետագա նստաշրջաններին։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ակնհայտ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեսթի հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու, սեփական նեղ քաղաքական օրակարգը բռնի ուժով պարտադրելու գործիքի։ Հաշվի առնելով այդ ուժերի թշնամական և նեղ քաղաքական մոտեցումները Եվրախորհրդարանում, Վրաստանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի հետագա նստաշրջաններին», – ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը Եվրանեսթի շրջանակ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Եվրախորհրդարանը համապատասխան պայմաններ ստեղծի կառուցողական երկխոսության համար:

Sputnik Արմենիա