Логотип

Վրաստանի նախագահը BBC-ի հոդվածն ահաբեկչություն է որակել

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ահաբեկչություն է որակել ընդդիմադիր Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի ռեպորտաժն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները անցյալ տարվա նոյեմբերին բողոքի ցույցերը ցրելու համար քիմիական նյութ են օգտագործել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հետաքննություն է սկսել 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքները ցրելու համար վրացական իրավապահ մարմինների կողմից թունավոր քիմիական նյութերի կիրառման մասին BBC-ի հրապարակման կապակցությամբ։

«Ալեկո Էլիսաշվիլիի գործողությունները և BBC-ի հոդվածը պետք է դիտարկել նույն համատեքստում. դա ահաբեկչական գործողություն է։ Մի՞թե տարբերություն չկա Լազար Գրիգորիադիսի հետ։ Հիշո՞ւմ եք, թե ինչ հերոս դարձրին Գրիգորիադիսին, որը բոլորի աչքի առաջ փորձեց Մոլոտովի կոկտեյլով այրել ոստիկանին։ Հենց այսպիսի մարդիկ են անհրաժեշտ Վրաստանի դեմ ահաբեկչական հարձակում ծրագրած ուժերին», – հայտարարել է Կավելաշվիլին։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ միջազգային դատարաններ դատական հայցեր կներկայացնի BBC-ի դեմ ՝ չհաստատված տեղեկություն տարածելու համար։

Մի քանի օր առաջ BBC-ն հայտնեց` իր հավաքած ապացույցները վկայում են, որ Վրաստանի կառավարությունը Թբիլիսիում ցուցարարների դեմ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների քիմիական զենք է կիրառել։

Sputnik Արմենիա