Վրաստանի պետական բուհերում սովորող ուսանողներն անվճար կսովորեն ինչպես բակալավրում, այնպես էլ մագիստրատուրայում։ Համապատասխան փոփոխությունները նախատեսված են «Բարձրագույն կրթության մասին» փոփոխությունների փաթեթով, որը ներկայացրել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
«Բարձրագույն կրթության ոլորտում ուսումն անվճար է դառնում։ Այսինքն` այն ուսանողները, որոնք պետության բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն քվոտաներով, հնարավորություն կունենան լիովին անվճար սովորել բակալավրիատի և մագիստրաուրայի մակարդակներում», – ասել է փոխնախարարը։
Միևնույն ժամանակ, ուսանողները նախկինի պես կկարողանան ընտրել մեկից ավելի ֆակուլտետ և համալսարան ընդունելության համար։
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այս փոփոխությունը պետական համալսարանական համակարգում կներդրվի աստիճանաբար՝ սկսած 2026 թվականի ընդունելությունից։
Sputnik Արմենիա
