«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին հրապարակել է բանաձև, որը միաժամանակ անդրադարձել է Վրաստանում ստեղծված իրավիճակին: Բանաձևում նշվում է, որ Վրաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել ժողովրդավարության անկումը, ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանիի բնորոշմամբ՝ «Եվրանեսթ»-ի բանաձևը զուրկ է բովանդակությունից:
«Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին իրենց վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով պաշտոնապես այցելել է Վրաստան և հանդիպել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ: Աջակցելով մի բանաձևի, որը խոսում է վրացական կառավարության անօրինականության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական երկրի վարչապետին: Այս փաստարկները հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձևը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է առնվազն մեկ աղյուս դնել՝ ի վնաս Վրաստանի», – ասաց հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը:
News.am
