Логотип

Վրթանես Սրբազանի դեմ գուցե կոմպրոմատներ կան. ակցիա Արցախի թեմի առաջնորդարանի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի թեմի առաջնորդարանի դուռն այսօր փակ է, իսկ մի խումբ մարդիկ հավաքվել են այնտեղ՝ պահանջելու թեմի առաջնորդից ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։

«Արցախի թեմի առաջնորդը բարոյական իրավունք չունի հանդիպելու այն մարդուն, ով պատասխանատու է Արցախի հանձման գործում։ Վրթանես Սրբազանի դեմ հնարավոր է կոմպրոմատներ կան, թե ինչպիսիք, ես չգիտեմ։ Գուցե շանտաժ են արել, պարզաբանում պետք է ներկայացնի, թե ինչ է եղել»,– լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը, որն այս պահին առաջնորդարանի դիմաց է։

Նրա խոսքով, արցախցիները չեն կարող ունենալ այսպիսի հոգևոր առաջնորդ, որը կիսում է այս իշխանությունների տեսակետն Արցախի վերաբերյալ։

Նշենք, որ հավաքված քաղաքացիները փորձեցին հեռախոսային կապ հաստատել Սրբազանի հետ, սակայն, վերջինս զանգերն անպատասխան թողեց։

News.am