«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ բացարկի միջնորդություն ներկայացրին հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության` «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին որոշումը։
Ընկերության իրավաբան Վարդան Ալոյանը, ներկայացնելով ՀԷՑ–ի լիցենզիայի դադարացման դեմ հակափաստարկները, նշեց, որ Մեսրոպյանը կատարել է մի շարք քայլեր, որոնք էլ հիմք են հանդիսանում նրա բացարկը պահանջելու համար։
«Մեսրոպ Մեսրոպյանը նաև ՔՊ կուսակցության անդամ է։ ՀԿԾՀ տնօրեն պետք է առաջադրի կառավարությունը, սակայն նրան այդ պաշտոնում առաջադրել են ՔՊ կուսակցության նիստի ժամանակ, որին նա ներկա է եղել։ Մեսրոպյանը նաև խնամիական կապի մեջ է ՔՊ հիմնադիր անդամներից «Երկրապահ կամավորական միության» նախագահ Սասուն Միքայելյանի հետ։ Սրանք ինքնին կաշկանդող են համարվում Մեսրոպյանի արդար գործունեության համար, քանզի դրանցով ապացուցվում է վերջինիս ամուր քաղաքական կապը իշխող կուսակցության հետ»,– բացատրեց իրավաբանը։
Որպես բացարկի հիմք Ալոյանն առանձնացրեց Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակելու Մեսրոպյանի որոշումը։
ՀԾԿՀ նախագահը 30 րոպեանոց ընդմիջում հայտարարեց միջնորդությունը քննարկելու համար։
Sputnik Արմենիա
