10 տարի առաջ՝ այս օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները Արցախի դեմ։
Նպատակը՝ ուժի միջոցով Արցախի հարցը լուծել կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ-ն ու Արցախը կկապիտուլացվեին՝ տապալվեց։
ՊԲ-ն ու նրան միացած կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի գրոհային խմբերի և թիկունքից աջակցության շտապող ռեզերվային ուժերի համար, ինչի պայմաններում կարճ ժամանակ անց Ադրբեջանը հրադադար խնդրեց։
Քառօրյա մարտական գործողությունների հետևանքով, հայրենիքը պաշտպանելիս 75 հայորդի նահատակվեց, իսկ ադրբեջանական զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 7-8 հարյուրի։
Փառք հայրենիքի պաշտպաններին։
Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին։
(Լուսանկարում՝ հարավային ուղղության ՊԲ դիրքերը գրոհած ադրբեջանական ուղղաթիռի մնացորդներն են)
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար
Verelq.am
