Логотип

Տավուշում հրդեհ է բռնկվել զորամասում և հարակից անտառում

ՀՀ Տավուշի մարզում շարունակվում են սեպտեմբերի 3-ին «Հայանտառ» պետական ​​ոչ առևտրային կազմակերպության Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղի հարևանությամբ գտնվող զորամասի մոտ բռնկված անտառային հրդեհի մարման աշխատանքները, հայտնում է ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է զորամասի կրակակետերում և տարածվել հարակից անտառ, այդ թվում՝ «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի 10 աշխատակից, ՆԳՆ փրկարար ծառայության 7 մարտական հաշվարկ, 40-ից ավելի կամավոր, 8 միավոր տեխնիկա:

Սեպտեմբերի 4-ի առավոտվա դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Armenia Today