Логотип

Տավուշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Տավուշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 355-րդ հոդվածի 1-ին մասի (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը) հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ–ի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ նոյեմբերի 26–ին, ժամը 14:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Դեպքի վայրից 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, ապա Երեևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորից» ԲԿ։

Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ: