Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր ևս միասնական աղոթք է բարձրացվել առ Աստված։ Ինչպես տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը՝ հոգևորականնները հավատացյալների հետ միասին աղոթել են ապօրինի կալանավորված հոգևորականների և մյուսների համար։
Բազմաթիվ հավատացյալները հավաքվել են եկեղեցու բակում։
Միասնական աղոթքն ավարտվեց Մայր աթոռի և Հայրապետի պահպանության շարականով։
Հաջորդ հինգշաբթի միասնական աղոթքը կկայանա Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Նախորդ հինգշաբթի միասնական աղոթք էր անցկացվել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում։
