Логотип

Տեղի է ունենում «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործով դատական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դատարանում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունենում «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստը։

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերության ներսում կառավարման ճգնաժամի մասին ՀԾԿՀ-ի պնդումներն անհիմն են, ինչպես նաև լիցենզիայից զրկելու որոշումը, քանի որ այն ընդունվել է ընկերությունն ազգայնացնելու մտադրությամբ՝ քողարկված օրակարգի ներքո, ներառյալ՝ միջազգային պարտավորությունների, մասնավորապես՝ Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված ներդրումների պաշտպանության կոնվենցիայի դրույթների խախտմամբ։

News.am