Логотип

Տեղումնառատ, ցուրտ օր է սպասվում. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 26-ի երեկոյան լեռնային և նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 27-ին առանձին վայրերում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 26-ին սպավում է անձրև։ Փետրվարի 27-28-ին, մարտի 1-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում փետրվարի 26-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3…+5 աստիճան։

Sputnik Արմենիա