Логотип

Տեր-Պետրոսյան․ Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է

Պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է: Այսօր «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել:

«Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն՝ Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը»,- ասել է առաջին նախագահը:

Sputnik Արմենիա