Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ պետք է Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանի ներքաղաքական հարցեր քննարկի Իտալիայի դեսպանի հետ։ Կարճ ժամանակ անց Politik.am–ին հաջողվել է որոշակի դետալներ ճշտել։ Հաջողվել է պարզել, որ նախկին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը անհանգստացած է ՄԻԵԴ–ի հնարավոր վճռից, որ կարող է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անօրինական ճանաչել։ ՄԻԵԴ գործող նախագահը Իտալիայի ներկայացուցիչ Գուիդո Ռայմոնդին է։
Տեր–Պետրոսյնաը փորձել է Հայաստանում Իտալիայի դեսպանին հասկացնել, որ Հայաստանի նոր իշխանությունները սխալ կհամարեն ՄԻԵԴ նման որոշումը և լավ կլինի, որպեսզի Իտալիան իր ներկայացուցչի միջոցով կարողանա որոշակի ազդեցություն ունենալ կամ վատագույն դեպքում Հայաստանի նոր իշխանություններին նախապես տեղյակ պահել հնարավոր որոշման մասին։ Տեր–Պետրոսյանը դեսպանին վստահեցրել է, որ Իտալիայի նման աջակցությունը անպատասխան չի մնա և երբ ինքը դառնա ՀՀ նախագահ կանի ամեն բան, որպեսզի ամենատարբեր հարթակներում աջակցի Իտալիայի կողմից առաջ քաշվող գաղափարներին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն զարմանք է հայտնել, թե երկրի նախկին ղեկավարը ինչպես կարող է նման ցածր առաջարկով հանդիպում ունենալ այլ երկրի դեսպանի հետ։ Դեսպանը Տեր–Պետրոսյանի համար հանդիպում կազմակերպած միջնորդներին հասկացրել է, որ այլևս չփորձեն միջնորդել և հանդիպում խնդրել Տեր–Պետրոսյանի հետ, քանի որ նա չի կարող նման էժանագին ինտրիգների մասնակցել ու վտանգել իր պետության հեղինակությունը։
Politik.am
