Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս եկավ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից։
Քահանան հարցերին չպատասխանեց, միայն ասաց. «Ամեն ինչ լավ է»։
Փաստաբան Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեր Փառենը ցուցմունք չի տվել։
«Պնդել է, որ իրեն հրավիրեն փաստաբանով, և վաղը իրեն կանչել են փաստաբանով։ Այս ընթացքում երկար ժամանակ պահել են ներսում»,- ասաց Զոհրաբյանը։
Sputnik Արմենիա