Տարբեր ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու ըստ այդմ` դատական գործընթացները հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասն են դարձել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Այսօր «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն է, որով 18 մարդ ապօրինի հետապնդվում է, վաղը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործով առաջին դատն է, որտեղ նաև վերջիններիս խափանման հարցն է քննարկվելու:
Առաջիկա երկուշաբթի Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանի գործով դատն է վերաքննիչ դատարանում:
Երկար ձգձգումներից հետո առաջիկայում նաև Միքայել Սրբազանի գործով վերաքննիչ նիստ կա, որը դեկտեմբերին իշխանությունը տապալել է ու փորձում է առավելագույնս ուշ ժամկետում անցկացնել:
Սրանք են ավտորիտարիզմի բաստիոնի բերած բարքերն ու արևմտյան կենտրոնների հովանավորած արժեքները»,- նշել է պատգամավորը։
Aysor.am
