Логотип

Տիգրան Աբրահամյան․ Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի ու կարծիքի վրա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Իշխանությունը վերջին օրերին տարբեր իշխանականների շուրթերով հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա:

Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի:

Ճիշտ է` այս սկզբունքն ավելի վաղ դրսևորվել է Վանաձորում, Ալավերդիում, Բերդում և այլ քաղաքներում, սակայն իշխանությունն անոնսում է, որ գործածվող մեթոդներն առավել կտրուկ դրսևորումներ են ստանալու:

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա, և իրեն օրենքից դուրս հայտարարելով` շարժվում է բռնատիրությանը հատուկ մոտեցումներով»։

Aysor.am