Логотип

Տիգրան Աբրահամյան․ Մարդկանց ավտոները հայտնվում են տուգանային հրապարակում ու թալանվում

Մարդկանց մեքենաները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. ««Օրինակ` ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:

Սա նույնն է, որ գնաս ոստիկանության, քննչականի, դատախազության բաժին, մեկ էլ տեղում անհայտ անձանց կողմից կողոպուտի ենթարկվես` մի լավ ծեծեն ու փողերդ տանեն:

Ինչ դեպք էլ լինի, ի՞նչ գործ ունի որևէ մեկի մեքենան 10 ամիս տուգանային հրապարակում ու ինչպե՞ս է պատահում, որ այդ տարածքները պատշաճ վերահսկման չեն ենթարկվում:

Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու:

Սա եզակի դեպք չէ: Տարբեր զբաղվածության տեր մարդկանց մեքենաները, որոնցով գումար են աշխատում, դեռ չեմ ասում, որ վարկային միջոցներով են գնում, ամիսներով չեն տալիս, իսկ տեղում էլ թալանվում են:

Կոնկրետ դեպքի եմ անդրադարձել, որին կից կտեղադրեմ նաև մեքենայի լուսանկարները` ակնկալելով, որ իրավապահ համակարգը գոնե այս պայմաններում տեղից կշարժվի:

Վերջին նկարում մեքենայի նախնական վիճակն է` վթարի վայրում»։

News.am