Логотип

Տիգրան Քեոսայանը մահացել է

Գրեթե ինը ամսվա կոմայից հետո 59 տարեկանում մահացել է հայտնի հեռուստահաղորդավար, կինոռեժիսոր և Ռուսաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Քեոսայանը։ Այս մասսին հայտնել է նրա կինը` Մարգարիտա Սիմոնյանը։

Քեոսայանը հայտնի է նաև որպես, սցենարիստ և դերասան։ Նա «Խեղճ Սաշա», «Հովտի շուշան» և «Ղրիմի կամուրջ» ֆիլմերի ռեժիսորն էր, վարել է «Երեկոն Տիգրան Քեոսայանի հետ» և «Բավական է լռել» թոք-շոուները REN TV-ով, ապա «Միջազգային սղոցարանը» (վերջին թողարկումը հեռարձակվել է դեկտեմբերի 20-ին)։ Sputnik ռադիոյով հեռարձակվում էր «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումը։

Հիշեցնենք` այս տարվա հունվարի 9–ին հայտնի դարձավ, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և կոմայի մեջ է։ Քեոսայանի կինը` RT-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ապրիլին Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում պատմել էր, որ ամուսինը սկսել է արձագանքել արտաքին ազդակներին` սեղմում է մատները, թարթում է, երբ դիմում են իրեն և երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։

Sputnik Արմենիայի խմբագրակազմը ցավակցում է մեր ավագ գործընկերոջ ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Նրա կնոջը՝ Մարգարիտա Սիմոնյանին, և մորը՝ Լաուրա Գևորգյանին, մաղթում ենք տոկունություն և ոգու կորով այս դժվարին ժամանակահատվածում։

Sputnik Արմենիա