Yerevan Today–ը գրում է. «Համացանցում ՔՊ փակ աշխատանքային խմբից հերթական լուսանկարն է տարածվել, որտեղ երևում է, որ ուղղորդումներ կան Վաղարշապատի ընտրությունների վերաբերյալ:
Ուշագրավ է, որ ուղղորդումն իրականացնում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Նա գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի գործընկերներ Վաղարշապատի ՏԻՄ ընռտրությունների քարոզարշավը կարևոր փուլ է մտնում:
Խնդրում եմ ակտիվ լինել, տարածոլ մեր թեկնածու Արգիշտի Մեխակյանի էջի քարոզչական նյութերը, համայնքում արված աշխատանքի մասին տեղադրվող նյութերը:
Վաղարշապատում ՔՊ-ն հաղթելու է, մենք հաղթելու ենք»,- գրել է նա:
Նկատենք, որ գրառման մեկնաբանություններում նշում են, որ վաղուց են տարածում Արգիշտի Մեխակյանի քարոզչական նյութերը:
Փաստացի, Արգիշտի Մեխակյանի կատարած աշխատանքները ներկայացվում է, որպես բարեգործություն:
Հատկանշական է, որ մեկնաբանություն գրողներից մեկն էլ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանն է:
Մենք կարծում ենք, որ սա այն հարցն է, որով զբաղվելու բան ունեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և նաև իրավապահ մարմինները:
Ըստ մեզ՝ սա նաև ազատ, արդար ընտություններին խոչընդոտելու լուրջ փորձ է»։
News.am
