Логотип

«Տղաները պատվով են տանում այս փորձությունը». Պատգամավորները տեսակցել են երեք քաղբանտարկյալներին

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Լևոն Քոչարյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։

Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տղաները պատվով են տանում այս փորձությունը։ Վճռական են տրամադրված և հավատում են, որ համախմբված պայքարը տալու է իր արդյունքները։

Նարեկ Սամսոնյանն արդեն 11-րդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում։ Այս առումով, հրավիրում եմ պատկան մարմինների, ՀՀ ՄԻՊ-ի ուշադրությունը։ Նարեկն ունի առողջական խնդիրներ և անհապաղ վիրահատության կարիք։

Ես և գործընկերներս շարունակելու ենք հետևողական լինել քաղբանտարկյալների, և ընդհանրապես, անազատության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության հարցում»։

Panorama.am