Տղեն բարերարների առաջին շարքում է, եթե նրան չհարգենք, ո՞ւմ հարգենք, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես է արձագանքել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ստեղծած «Մեր ձևով» շարժման հետ ԱԺ ընտրություններին ընդառաջ հնարավոր համագործակցության մասին հարցին։
««Մեր ձևով» շարժմանը հարգում եմ։ Հայոց ազգի համար առաջին բարերարների շարքում է Կարապետյանը։ Ազգի համար համահայկական բոլոր միջոցառումներին բոլորից շատ է մասնակցել։ Նման տղերքին որ չենք հարգում, ում ենք հարգում ընդհանրապես։ Գեներալներին, բժիշկներին, մանկավարժներին, Մեսրոպ Մաշտոցին չենք հարգում․․․ Բա սրանք (իշխանությունը-խմբ․) ում են հարգում՝ այլասերվածների՞ն»,- նշել է Ղուկասյանը։
Գյումրիի քաղաքապետն անդրադարձել է նաև իր նկատմամբ հարուցված վարույթին՝ այն որակելով «ծիծաղելի»։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել էր իր թիմի տեսլականը Գեղարքունիքի, ինչպես նաև Ալավերդու զարգացման մասին, հանդես եկել Լոռիում գործարաններ հիմնելու առաջարկով։ «Մեր ձևով» շարժումը նաև հայտարարել էր, որ կկազմակերպի Գյումրիի տոնը։
Armenia Today