Логотип

Տոկաևը Ղազախստանում կհյուրընկալի Փաշինյանին և Ալիևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում կհյուրընկալի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նա երկու երկրների առաջնորդների առաջիկա այցերի մասին հայտարարել է իր ամենամյա ուղերձի ժամանակ, հայտնել են ղազախական լրատվամիջոցները։

Տոկաևը չի մանրամասնել՝ նախատեսված է եռակողմ հանդիպո՞ւմ, թե՞ երկկողմ բանակցություններ Փաշինյանի և Ալիևի միջև։ Ղազախստանի նախագահը դրական է արտահայտվել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից համատեղ հռչակագրի ստորագրման վերաբերյալ։

Տոկաևը հայտնել էր, որ Ղազախստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին։

Ավելի վաղ Տոկաևն առաջարկել էր Ալմաթին դիտարկել որպես խաղաղության պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների վայր։

Armenia Today