Логотип

ՑԱԽԱԼ․ Իսրայելը հարվածել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) այսօր հայտնել է Իրանի «Թալեգան» միջուկային կենտրոնին հարվածելու մասին։

«Թեհրանում վերջին օրերին իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով հետախուզական ճշգրիտ տվյալների հիման վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի լրացուցիչ օբյեկտի», – ասվում է հաղորդագրության մեջ։

Զինվորականները պնդում են, որ հարձակման ենթարկված «Թալեգան» համալիրն Իրանն օգտագործել է «միջուկային զենքի մշակման գործում ծայրահեղ կարևոր հնարավորությունները զարգացնելու» համար։

Sputnik Արմենիա