Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի հետազոտման բաժինը շարունակում է գործել և չի փակվելու: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան-ինստիտուտից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ տնօրենին աշխատանքից ազատելուց հետո։ թանգարանի աշխատակիցները շփոթված են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շարունակել ստեղծված պայմաններում լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Նշվել էր նաև, որ լուրեր են տարածվում, թե Արցախի բաժինը ևս փակվելու է:
«Թանգարանի բոլոր բաժինները շարունակում են գիտական գործունեությունը ինչպես նախկինում։ Արցախի հետազոտության բաժինը եղել է, կա և չի փակվելու»,- հայտնել են թանգարանից։
Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, ապա նրան առաջարկվել է մնալ թանգարանում և զբաղեցնել գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։
