Այս պահին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին հավատարկության երդում տված եպիսկոպոսները։
Լրագրողներին հաջողվեց մտնել այն սենյակ, որտեղ եպիսկոպոսներն են և հարցեր էին ուզում տալ, սակայն նրանք սկզբում անակնկալի եկան, ապա լրագրողներին դուրս հրավիրեցին և դուռը փակեցին։
Նաշենք, որ նախօրեին նրանք հայտարարություն էին տարածել և քաղաքացիներին կոչ էին արել այսօր՝ ժամը 17։00–ին Մայր Աթոռում միանալ կաթողիկոսի հեռացման իրենց պահանջին։
Նշենք, որ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի բակում հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել, որոնք եկել են աջակցելու եկեղեցուն ու կաթողիկոսին։ Այստեղ է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության բազմաթիվ պատգամավորներ, այդ թվում Լևոն Քոչարյանը, Գեղամ Մանուկյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հավաքվածների վանկարկում են «վեհափառ»։
Մայր Աթոռում արդեն սկսվել է ժամերգությունը, որին մասնակցում է Գարեգին Բ կաթողիկոսը։
Այստեղ են նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող մի խումբ քաղաքացիներ, որոնք վանկարկում են՝ «հեռացիր»։
Ոստիկանները շղթա են կազմել այս երկու խմբերի միջև։
News.am
