Փաշինյանին հավատարմության երդում տված եպիսկոպոսները, որոնք այսօր ժամը 17։00-ին իրենց աջակիցներին հրավիրել էին Մայր Աթոռ՝ կաթոսիկոսի հրաժարականի պահանջով իրենց նախաձեռնած ակցիային միանալու, նախ երկար ժամանակ փակվել էին Սուրբ Գայանե եկեղեցու փակ տարածքներից մեկում և դուրս չէին գալիս, ապա 17։50–ին դուրս եկան և ԱԱԾ հատուկջոկատայինների ուղեկցությամբ գնացին Մայր Աթոռ։ Այստեղ ժամեր շարունակ կանգնած կաթողիկոսի հազարավոր աջակիցները նրանց դիմավորեցին «հուդա» վանկարկումներով։
Նշենք, որ Մայր Աթոռի բակում էին նաև եպիսկպոսների կոչով հավաքված մի խումբ քաղաքացիներ, որոնց եպիսկոպոսները, փաստորեն, մինչև այդ մենակ էին թողել։ Եպիսկոպոսները իրենց հայտարարությունը կարդացին, որը խլեցնում էին Վեհափառի աջակիցների վրդովված բացականչությունները։
Հայտարարությունը կարդալուց հետո եպիսկոպոսները նորից հեռացան՝ կրկին ԱԱԾ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ։ Այդ ընթացքում Մայր Աթոռի ներսում ժամերգություն էր տեղի ունենում՝ Կաթողիկոսի մասնակցությամբ։
Փաշինյանին հավատարմության երդում տված 10 եպիսկոպոսները Մայր Աթոռի բակում րոպեներ տևած իրենց ակցիայի ժամանակ հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճառի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,–հայտարարեցին եպիսկոպոսները։
Ի աջակցություն Ամենայն հայոց կաթողիկոսի Մայր Աթոռի բակում հավաքված քաղաքացիները եպիսկոպոսների հայտարարության ժամանակ նրանց քայլերի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտեցին «հուդա», «դավաճաններ» վանկարկումներով։ Նրանց վանկարկումներն այնքան բարձրն էին, որ խլեցնում էին եպիսկոպոսների հայտարարությունը և, ըստ էության հայտարարարության տեքստն այդպես էլ ամբողջովին չլսվեց։
News.am
