ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքից ազատման մի քանի որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկանում են e-gov.am կայքից։
Վարչապետի որոշմամաբ` աշխատանքից ազատվել է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանը։ Նշենք, որ նա այս պաշտոնին էր նշանակվել 2025 թ.–ի մայիսին։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ աշխատանքից ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը։ Նա այս պաշտոնին էր նշանակվել 2025 թ.–ի հունվարին։
Sputnik Արմենիա