ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավին ներգրավել է նաև արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու համար Փաշինյանն արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել՝ աշխատանք տանել ՀԱԵ թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել»,-գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։
«Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան արքեպիսկոպոսը Վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է, նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին, ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակչությունը, փաստորեն, դարձել է դիվանագիտական աշխատանքի մասը»,-գրում է «Հրապարակը»։
Sputnik Արմենիա
