ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն անցել է նորմալ: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետը, պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին:
«Հանդիպումը նորմալ է անցել», – ասել է նա` նստելով մեքենա:
Երկու երկրների ղեկավարների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները մեկնարկել էին ընդլայնված կազմով, ավելի ուշ կայացավ Փաշինյան–Ալիև առանձնազրույցը, որը տևեց շուրջ 2 ժամ։
Դրանից առաջ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել էին Սանկտ Պետերբուրգում և Դավոսում։
