Логотип

Փաշինյանը Հովհաննավանքում ներկա կգտնվի պատարագին, որը կվարի կարգալույծ արված քահանան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ մասնակցելու է կիրակնօրյա պատարագին, որը մտադիր է անցկացնել կարգալույծ արված Հովհանավանքի նախկին հոգևոր հովիվ Արամ (Ստեփան) Ասատրյանը։

Ասատրյանը կարգալույծ է արվել այսօր՝ հոկտեմբերի 21-ին ։ Դրա համար հիմք են ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկույցը և ՀԱԵ կարգապահական հարցերի հանձնաժողովի եզրակացությունն այն մասին, որ տեր Ասատրյանն իր հրապարակային ելույթներով և հայտարարություններով վարկաբեկել է Հայ Առաքելական Եկեղեցին, թեմի առաջնորդին և այլ եկեղեցականներին:

Ասատրյանի հայտարարությունների հիման վրա ձերբակալվել է 13 հոգևորական։ Դրանից հետո երկու հոգևորականներ, այդ թվում ՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (կաթողիկոսի քրոջ որդին), կալանավորվել են։

«Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»,- հայտարարել է Փաշինյանը:

Հավելենք, որ այսօր ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, թե «իր լիակատար համերաշխությունն է հայտնում տեր Արամին»։

Sputnik Արմենիա