Логотип

Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Սեպտեմբերի 25-ին նա Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:

Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Sputnik Արմենիա