ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, ինչին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն, և Ղազախստանի ազգային թանգարան:
Sputnik Արմենիա
